|
Փոխարժեքներ
18 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.81 |
| EUR | ⚊ | € 440.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.8999 |
| GBP | ⚊ | £ 505.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.96 |
Դեռևս մայիս ամսին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողներին հայտնել էր, որ այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների պահպանման ցանկ են փորձելու ընդգրկել քոչարին: Նախարարը տեղեկացրել էր, որ պարի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկման համար հայտն արդեն կազմվել և ուղարկվել է:
Yerkir.am-ի տեղեկություններով` նոյեմբերի 30-ին հայկական հայտը քննարկվել է և արդյունքում որոշվել է` Հայաստանը լրամշակված հայտը կներկայացնի կոմիտեի հետագա քննարկմանը:
Ուշագրավ է, որ ադրբեջանական ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն մերժել է հայկական հայտը, և շնորհակալություն էին հայտնել կազմակերպությանը: