|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փետրվարի 12-ին, ժամը 17:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսրայելյան փողոցի թիվ 21 հասցեում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու բակում քաղաքացին գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում, առկա է ինքնավնասման միտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ քաղաքացին ունեցել է ինքնավնասման միտում. հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:
ԱԻՆ մամուլի ծառայություն