|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր առավոտյան Կոտայքի մարզում տեղի ունեցած զինված միջադեպի կապակցությամբ: Մեր տեղեկություններով` կազմակերպված խումբը փորձել է գողություն կատարել Նոր Գեղիի տներից մեկից: Yerkir.am-ի տեղեկություններով` տանտերը, ով սամբիստ է, փորձել է վնասազերծել հարձակվողներից մեկին: Արդյունքում` կասկածյալը զենքով կրակել է սամբիստի ոտքին, սակայն գնդակներից մեկն էլ դիպել է նրան: Այժմ կասկածյալը գտնվում է հիվանդանոցում, իսկ տուժող սամբիստին բուժօգնություն է ցուցաբերվել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը yerkir.am-ին հայտնեց փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի` միաժամանակ 3 հոդվածների հատկանիշներով, այն է` կազմակերպված խմբի կողմից գողության փորձ, սպանության սպառնալիք, ապօրինի զենք զինամթերք պահելը: Կատարվում է քննություն առերևույթ հանցանք կատարած մյուս անձանց ինքնությունն ու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: