|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր աշխատանքից ազատվել է «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնի պետ Վլադիմիր Քարտաշյանը: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով «Զվարթնոց»-ի անձնագրային բաժնի պետ է նշանակվել Արթուր Մանուկյանը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Նա հավելեց, որ ոստիկանապետի հրամանով «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնի ևս չորս ծառայող ազատվել են աշխատանքից: