|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը հեռացվել է աշխատանքից:
Yerkir.am-ի հետ զրույցում բուհի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը նշեց, որ Խոեցյանը երկրորդ նկատողությունն է ստացել, որն էլ հիմք է հանդիսացել նրա` աշխատանքից ազատման:
«Աշխատանքից ազատվել է` օրենսդրությամբ սահմանված կարգով: Նա բազմաթիվ նկատողություններ ուներ, և օրերս ստացավ վերջին նկատողությունը: Օրենքով սահմանված կարգով` որևէ բան չի խախտվել, չի ուզում` թող դատարան դիմի: Թերթերում հոդվածներ է գրում, դրա փոխարեն թող դիմի դատարան»,- ասաց ռեկտորի պաշտոնակատարը:
Նա տեղեկացրեց նաև, որ Խոեցյանին փոխարինել է նույն վարչության պետի տեղակալը` Վահե Կիրակոսյանը, ով, ի դեպ, նույնպես բողոքում էր բուհում ստեղծված իրավիճակից: «Նոր մարդ չենք բերել, նրա տեղակալին ենք նշանակել, ով իր հետ ասուլիսներ էր տալիս: Եզրահանգումներ ինքներդ արեք»,- ասաց Թոքմաջյանը: