|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նախագահական ընտրություններն ավելի վաղ անցկացնելը կարևոր է պետության առջև ծառացած հարցերի լուծման տեսանկյունից և քաղաքական ու տնտեսական ռեսուրսների ավելի կազմակերպված մոբիլիզացման համար: Այդ մասին АзерТАдж-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը:
Նա նաև կրկնել է ավելի վաղ Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովի այն հայտարարությունը, թե աշնանը երկրում նախատեսված են մի շարք կարևոր միջոցառումներ, որոնք համընկնում են ընտրությունների անցկացման հետ:
«Միևնույն ժամանակ, հավանականություն կա, որ Հարավային Կովկասում և հարևան տարածաշրջաններում առկա բացասական գործընթացներն աստիճանաբար սուր բնույթ կստանան և կազդեն այն տարածաշրջանի վրա, որում գտնվում է Ադրբեջանը: Կանխարգելիչ քայլերից մեկն է ընտրությունների ժամկետի փոփոխումը»,- նշել է Մամեդովը: