|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն պաշտոնապես իրազեկել է Ադրբեջանին, որ մտադիր է իրավական գործողությունների դիմել` կապված Իլգար Մամեդովի գործով ՄԻԵԴ-ի որոշման կատարումն ապահովելու անհրաժեշտության հետ. հայտնում է Turan-ը:
Հոկտեմբերի 25-ի նիստում Կոմիտեն որոշում է կայացրել գործընթաց սկսել, որը մտցվել էր 2010-ին: Դրա համաձայն` գործը կարող է վերադարձվել ՄԻԵԴ, որպեսզի որոշվի` արդյո՞ք որոշման չկատարումը կոնվենցիայի լրացուցիչ խախտում է:
Ադրբեջանին մինչև նոյեմբերի 29-ը ժամանակ է տրվել` իր կարծիքը գրավոր ներկայացնելու համար:
Մամեդովը ձերբակալվել է 2013 թվականի փետրվարին՝ բողոքի ակցիաներ կազմակերպելու մեղադրանքով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պահանջել էր ազատ արձակել նրան: