|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախօրեին Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունից մոտ 6 քննիչ է ազատվել աշխատանքից: Քննիչների ազատումը կապված է վերջերս տեղի ունեցած աղմկոտ ձերբակալության հետ: Ավելի կոնկրետ՝ Ալավերդցի հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի գործի հետ:
Մենք օրերս գրել էինք, որ Վահագն Աբգարյանի մեղադրանքում կա նաև պաշտոնատար անձին կաշառք տալու դրվագ: Դա որպես առանձին հոդված դրված չէ մեղադրանքի հիմքում, սակայն հստակ նշված է պաշտոնատար անձին կաշառք տալու փաստը: Հենց նույն դրվագով էլ անցնում են վերը նշված քննիչները, որոնք ազատվել են աշխատանքից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: