|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ Թուֆենկյանի մոտ հրազենային վիրավորում ստացածը հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանն է, ում անունը Ալավերդիում մի շարք աղմկահարույց դեպքերի հետ է կապվում: Սպանված Գագիկ Մոսինյանը, ով ավելի հայտնի էր «Կակուլ» մականունով, եւս նրա թիմից էր:
Իսկ Նալբանդյանը մշտապես «կրիշ է եղել» ալավերդցի Վահագնի համար: Արթուր Նալբանդյանը երեկ ողջ օրվա ընթացքում ընդհատակ էր անցել, չէր պատասխանում ոչ մի հեռախոսազանգի: Իսկ Ալավերդիի քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, որը նոյեմբերի 5-ի ընտրություններում կրկին պատրաստվում է առաջադրվել քաղաքապետի պաշտոնում, ձեւացրել է, թե ոչ մի բանից տեղյակ չէ, ոչ էլ լսել է, որ նման կրակոցներ են հնչել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: