|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունվարի 28-ին, ժամը 09:15-ին ահազանգ է ստացվել, որ Դալարիկ-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ի հատվածում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կան զոհեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Vectra B» մակնիշի 35 NP 805 պետհամարանիշի (վարորդ` 1985 թ. ծնված Ս. Թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել, և հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդի և ուղևորի՝ 1977 թ. ծնված Պ. Հ.-ի դիերը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Փրկարարները դիերը մոտեցրել են <<1-03>> ծառայության ավտոմեքենային:
ԱԻՆ մամուլի ծառայություն