|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր` հունվարի 15-ին, Գյումրի-Մաստարա ավտոճանապարհին` Մաստարա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար:
ԱԻՆ-ից հայտնում են, որ Արթիկ քաղաքի «Էկո» տաքսի ծառայությանը պատկանող «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետեւանքով ուղևոր Գոռ Աթոյանը (մոտ 55 տ.) տեղում զոհվել է, իսկ վարորդ`1961թ. ծնված Ա. Մողրովյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկ քաղաքի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել ավտոմեքենան և Գ. Աթոյանի դին:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի