|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր արաբերենի միջազգային օրն է:
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ահմեդ Ալի Ասլանն այդ առիթով արաբերենով է ելույթ ունեցել: Ըստ Demokrtahaber-ի՝ այդ պատճառով մեջլիսում իրարանցում է սկսվել: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, մեջլիսի նախագահի տեսակալ Ահմեդ Այդընը զգուշացրել է պատգամավորին՝ ասելով, որ օտարալեզու ոչ մի ելույթ չի գրանցվում:
«Երբ Օբաման եկել էր, անգլերեն ելույթ էր ունեցել, և դրանք արխիվացվել էին: Տասը հազարավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող մարդկանց լեզուն անցնում է, արաբերենը` ո՞չ: Ափսոսում եմ»,- պատասխանել է պատգամավորը՝ ելույթն արաբերենով շարունակելով: