|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի Ազգային մեծ մեջլիսում Արաբերենի համաշխարհային օրվա առիթով քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Մարդինից պատգամավոր Մեհմեդ Ալի Ասլանը արաբերեն ելույթ է ունեցել:
Ըստ Demokratahber-ի՝ արաբերեն ելույթը, սակայն, դժգոհություն է առաջացրել Էրդողանի կուսակիցների մոտ, ովքեր դա արտահայտել են` հարվածելով սեղաններին:
Մեջլիսի խոսնակի տեղակալը պատգամավորին զգուշացրել է, որ խոսի թուրքերեն, որովհետև, «ըստ Սահմանադրության, Թուրքիայի պաշտոնական լեզուն թուրքերենն է»: