|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ»-ը գրում է. «ՊԵԿ-ում հերթական կադրային փոփոխություններն են կատարվել՝ Կենտրոնի, Շենգավիթի, Էրեբունու տեսչությունների պետերն են փոխվել։
Փոքր հարկ վճարողների տեսչության-վարչության պետ Ռաֆիկ Մաշադյանը համայնքներ է գործուղել էլիտար ուժեր․ իր տեղակալ Վահագն Սահակյանին ուղարկել է Կենտրոնի հարկային, Կենտրոնի պետը տեղափոխվել է Էրեբունի։ Իսկ Շենգավիթում նշանակվել է խոշոր հարկատուների վարչության-տեսչության պետի տեղակալ Վախթանգ Սիսակյանը։ Հավանաբար, սա պայմանավորված է նոյեմբերի բյուջետային մուտքերի պլանային առաջադրանքը չկատարելու փաստով։ Տարեվերջը լավ ցուցանիշներով փակելու առաջադրանք է դրված»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: