|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
Մասնավորապես` անձնակազմի կառավարման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Ասատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Վերջինիս պաշտոնում նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի անձնակազմի կառավարման գծով օգնական, արդարադատության գնդապետ Լիաննա Սիմոնյանը: Միհրան Պողոսյանի մեկ այլ հրամանով Գագիկ Ասատրյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական: