|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տեղեկացրել էինք, որ մի տղամարդ ներս է մտել Արմավիրի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ տղամարդը մանկապարտեզի աշխատակիցներից մեկի ամուսինն է: Թե ինչի համար է վերջինս մտել մանկապարտեզ՝ պարզ չէ, սակայն կնոջը հաջողվել է փախչել: Այս ընթացքում տղամարդը բաց է թողել մանկապարտեզում գտնվողներին, բացի մեկ երեխայի:
Ի դեպ, Արմավիրի բուժկենտրոնից Yerkir.am-ին տեղեկացրին, որ իրենց մոտ որևէ տուժած չի տեղափոխվել:
Հիշեցնենք, որ ոստիկանության մամուլի բաժնից Yerkir.am-ին տեղեկացրեցին, որ «Մանուշակ» մանկապարտեզից ահազանգ է ստացվել այն մասին, որ մի տղամարդ ներս է մտել մանկապարտեզ և դանակով հարձակվել իրենց վրա:
Այս պահին ոստիկանները փորձում են բանակցությւոններ վարել տղամարդու հետ, որպեսզի վերջինս բաց թողնի պատանդներին: