|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Յութուբում նոր գրանցված Artak Gevorgyan օգտատերը հրապարակել է մի տեսանյութ, որը, օգտատիրոջ պնդմամբ, այն մասին է, որ մոտ 10 օր առաջ Ադեկվադ խմբի տղաները անցնելուց ուսով կպել են քայլական պատգամավոր Մ.Հ.-ին։ Հերիք չեղա՞վ մանկապարտեզ-մանկապարտեզ խաղաք։ Լրջացե՛ք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Յութուբում նոր գրանցված Artak Gevorgyan օգտատերը, որը բացարձակապես ոչ մի առնչություն չունի իշխող քաղաքական ուժի հետ, հրապարակել է մի տեսանյութ, որը, օգտատիրոջ պնդմամբ, այն մասին է, որ մոտ 10 օր առաջ Ադեկվադ խմբի տղաները անցնելուց ուսով կպել են քայլական պատգամավոր Մ.Հ.-ին։
Նախ, տեսանյութում դա չի երեւում, երկրորդն էլ՝ է հետո՞: Հերիք չեղա՞վ մանկապարտեզ-մանկապարտեզ խաղաք։ Լրջացե՛ք։
Հ.Գ. Երեկվա միջադեպի տեսագրությու՛նը հրապարակեք։ Կա՛մ պաշտոնապես, կա՛մ օգտատեր Artak Gevorgyan-ի ալիքում»։