|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լուրեր էին շրջանառվում, որ ՌԴ-ում գործող Լազարյան եղբայրների անվան թիվ 2042 դպրոցը՝ նախկին Լազարյան ճեմարանը, օպտիմալացվելու է:
Այսօր Հայաստան է այցելել Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան: Լրագրողները փորձեցին ճշտել ՌԴ ԿԳ նախարարից, թե որքանով են իրականությանը համապատասխանում Լազարյան դպրոցի փակման մասին լուրերը: Ի պատասխան նա նշեց, որ դպրոցը գործում է, և այն փակելու մտադրություն չունեն:
«Լազարյան եղբայրների դպրոցը չի օպտիմալացվում`Հայաստանի ԿԳ նախարարի հետ ձեռք բերված համաձայնությունների շրջանակում: Ցանկացած ասեկոսե կարող ենք ճշտել, բայց ես ձեզ հավաստիացնում եմ` Լազարյանների դպրոցը գործում է և շարունակելու է գործել: Նման դպրոց կա նաև Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում»,- ասաց ՌԴ կրթության նախարարը: