|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախում ընթացքի մեջ են ուսումնական հաստատությունների մաքրման, բարեկարգման, վնասազերծման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը: Նշվում է, որ ուսումնական գործընթացն ինչ-որ չափով վերականգնված է միայն Ստեփանակերտի թիվ 2 դպրոցում: Ծնողները կարող են մոտենալ դպրոց և գրանցել երեխային համապատասխան դասարանում:
«Իրազեկում ենք նաև, որ, կապված ոչ լրիվ ուսուցչական համակազմի հետ, թիվ 2 դպրոցում առայժմ ուսուցանվում են ոչ բոլոր հանրակրթական առարկաները: Հորդորում ենք մեր սիրելի աշակերտներին շարունակել ուսումը առցանց հարթակներում մինչև Արցախի կրթական գործընթացի լիարժեք վերականգնումը»,-հայտնում է նախարարությունը: