|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց կառավարության որոշում, որով շարունակվում է Ջերմուկ քաղաքի խնդիրների լուծման ֆինանսավորումը: Նախարարի խոսքով` էլեկտրոնային գնման ընթացակարգով աշխատանքների արդյունքում առաջացել էր 245 միլիոն դրամի տնտեսում, և որպեսզի Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրերը մտնեն ինտենսիվ փուլ, ևս 140 միլիոն դրամի չափով ֆինանսավորում կիրականացվի, որով կվերանորոգվեն երեք շենքերի տանիքներ, բակերը կբարեկարգվեն, քաղաքի կենտրոնում հենապատեր և աստիճաններ կվերանորոգվեն:
Որոշումը հաստատվեց: