|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք» զարգացման հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի մեկնարկը տրվեց Լոռու մարզային գրասենյակում։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։
Շահառուների հետ հանդիպման ընթացքում Հիմնադրամի տնօրեն Խաչիկ Գալստյանը, շնորհավորելով հաղթողներին՝ կարևորեց մարզերում քաղաքացիական հասարակության կայացման և զարգացման, ինտելեկտուալ և ստեղծագործական ներուժի բացահայտմանն ուղղված ծրագրերի իրականացումը։
«Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ ՀՀ Լոռու մարզում կիրականացվեն 4 դրամաշնորհային ծրագրեր, որոնք ընդգրկում են հետաքննական լրագրության, հեռավար եղանակով իրականացվող անգլերեն լեզվի դասավանդման մեթոդիկայի մշակման, օնլայն ինտելեկտի, COVID-19-ի պայմաններում ՀՀ տնտեսական իրավիճակի գնահատման և վերլուծության ուղղությունները։