|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանն իսկապես առաջարկել է ԱՄՆ-ին` հանդիպումներ ունենալ և քննարկել սուր հարցերը. հայտնում է РИА Новости-ն:
«Այո, անշուշտ, նման առաջարկներ տարբեր ձևաչափերով ներկայացվել են ամերիկյան կողմին: Մոսկվան հետևողականորեն հանդես է եկել երկխոսության վերականգնման, մտքերի փոխանակման, համատեղ լուծումների որոնման օգտին, սակայն, ցավոք, դա փոխադարձ չի եղել»,- ասել է նա:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ, Buzzfeed պարբերականի տվյալներով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլին դիվանագետներից մեկին ԱՄՆ է ուղարկել` ռուս-ամերիկյան հարաբերությունները կարգավորելու առաջարկով: