|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Քուվեյթի իր գործընկերոջը տեղեկացրել է Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում և Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարն անդրադարձել է այս հարցերին Քուվեյթի արտաքին գործերի նախարար, շեյխ Ահմեդ Նասիր Մուհամեդ ալ Սաբահի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Ղարաբաղում հրադադարը լավ հնարավորություն է: Տարածաշրջանում բարեկեցություն ապահովելուն զուգահեռ`մենք հնարավորություն ունենք իրականացնելու կարևոր նախագծեր և կարգավորելու հարաբերությունները: Եթե Հայաստանը դրան դրականորեն արձագանքի, ապա Հարավային Կովկասը հետագայում կարող է դառնալ խաղաղության և կայունության տարածաշրջան»,- ասել է նա: