|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կրեմլում «քաղաքական կլոունադա» են անվանել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի հետ կատարված վերջին դեպքերը. հայտնում է РИА Новости-ն:
«Գիտեք`Կրեմլի օրակարգում շատ լուրջ հարցեր կան, որոնց պետք է հետևել: Դա էլ մենք անում ենք: Չեմ կարծում, որ այդ հարցը (Սահակաշվիլիի) լուրջ հարցերի շարքից է: Դա ավելի շուտ կուրիոզային հարց է` քաղաքական կլոունադայի շարքից»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` պատասխանելով հարցին`հետևո՞ւմ են, արդյոք, Սահակաշվիլիի հետ կատարվածին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ առանց թույլտվության Ուկրաինա վերադարձած Սահակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել: