|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականը, աշխարհի առաջնությանն ընդառաջ, նախապատրաստական ուսումնամարզական հավաք է անցկացնում Հունգարիայի Դունավարսանի քաղաքում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ղեկավարությամբ` Հունգարիայում մարզվում են 73 կգ քաշայիններ Արսեն Ղազարյանը եւ Ֆերդինանդ Կարապետյանը:
Գլխավոր ստուգատեսից անմիջապես առաջ մրցավայրում մեր թիմին կմիանա նաև ԼՂՀ ներկայացուցիչ Սոսե Բալասանյանը: Նա կմասնակցի կանանց` 52 կգ քաշայինների պայքարին:
Աշխարհի առաջնությունը կկայանա օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը Բուդապեշտում: