|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այս օրերին ծանրամարտի երիտասարդական հավաքականը՝ ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանի ու նրա օգնական Հակոբ Փիլոսյանի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Մեր տղաները նախապատրաստվում են հունիսի 19-29 Կազանում տեղի ունենալիք աշխարհի առաջնությանը: Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքին մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը տեղեկացրել է, որ մեր երիտասարդականի վերջնական կազմը պարզ կլինի վերջին հավաքից հետո:
«Ծաղկաձորյան հավաքից հետո, որն ավարտվում է մայիսի 26-ին, տղաներին 2-3 օր հանգիստ կտանք, այնուհետև ամսվա վերջից կսկսենք երկրորդ հավաքը Աբովյանում: Երրորդ հավաքը նույնպես կլինի Աբովյանում, որտեղից էլ կմեկնենք մրցավայր»,- հայտնել է Պողոս Պողոսյանը: