|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բաքվում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները տղամարդու են կողոպտել. հայտնում է Sputnik Азербайджан-ը:
Գյուղական բնակավայրերից մեկի բնակիչը դիմել է ոստիկանություն` հայտնելով, որ օգոտոստի 1-ին` 04:00-ին, Բաքվի Ղամբարովի փողոցում իր վրա հարձակվել են 2 անհայտ անձինք և սպառնալիքով իր գրպանից 1000 մանաթ հանել, այնուհետև հանցագործները փախուստի են դիմել: Քաղաքացին վստահ է, որ կողոպտիչները միասեռականներ են, ինչի մասին էլ հայտնել է ոստիկանությանը:
Ոստիկաններն արդեն պարզել են հանցագործներից մեկի ինքնությունը և աշխատում են նրան գտնելու ուղղությամբ: Մյուսի ինքնությունը պարզվում է: