|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մոսկվայում բախվել են ուղղափառ կազմակերպությունների ներկայացուցիչներն ու միասեռական ակտիվիստները, որոնք եկել էին Պեդումայի առջեւ բողոքելու միասեռականության քարոզչության արգելման մասին օրինագծի դեմ: Ոստիկանությունը ձերբակալել է մոտ 20 մարդ. տեղեկացնում է Интерфакс-ը:
Օրինագծի կողմնակիցները բացականչել են` «Մոսկվան Սոդոմը չէ», իսկ նրանց ընդդիմախոսները` «Մոսկվան Իրանը չէ»: Սա վերջին 5 շաբաթների ընթացքում արդեն 3-րդ բախումն է: