|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լոնդոնում հրդհված բազմահարկ շենքից մի կին իր մանկահասակ երեխային դուրս է նետել 10-րդ հարկից, որ փրկի նրան հրդեհվելուց: Այս մասին պատմել են ականատեսները:
Լոնդոնի արևմուտքում գտնվող Grenfell Tower բազմահարկ շենքը հրդեհվել էր երեկ երեկոյան: Ոստիկանության տվյալներով 6 մարդ է մահացել, սակայն զոհերի թիվը կարող է աճել: 60-ից ավել վիրավորներ այժմ գտնվում են հիվանդանոցում, 20-ը վերակենդանացման բաժանմունքում են: ԶԼՄ-ների տեղեկլություններով, հրդեհի պատճառ կարող էր լինել սառնարանի պայթյունը:
«Մանկահասակ երեխային, որին նետել են պատուհանից, հնարավոր է եղել բռնել: Մինչև երեխային նետելը կինը օգնություն է կանչել, և հասկացրել ներքևում հավաքված մարդանց, որ պատրաստվում է երեխային նետել»,- պատմել են ականատեսները: