|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սիրիայի քրդաբնակ Քոբանե քաղաքում «Իսլամական պետության» կողմից իրականացված հարձակումների դեմ բողոքի ցույցերը շարունակվում են:
Ըստ Hurriyet-ի՝ Տիգրանակերտում տեղի ունեցած ցույցի ժամանակ ցուցարարները հարձակվել են կենտրոնի գրասենյակների, բանկերի, առևտրի կենտրոնների և ուսանողական հանրակացարանների վրա:
Հանրակացարաններից մեկը մտած ցուցարարները պատուհանից դուրս են նետել Աթաթուրքի կիսանդրին, ապա` ոտքերով տրորել:
Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջուր: