|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բաքվում դատարանն ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին երեք ամսով կալանավորելու որոշում է կայացրել. հայտնում է Настоящее время-ն:
Մուխթարլիին մեղադրանք է ներկայացվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժային դիմադրություն ցույց տալու վերաբերյալ: Նա նաև մեղադրվում է Ադրբեջանի սահմանն անօրինաբար հատելու և մաքսանենգության մեջ:
Հիշեցնենք, որ լրագրողի փաստաբանը Кавказский узел-ին հայտնել էր, որ Վրաստանում անհայտ անձինք նրան ուժով նստեցրել են «Օպել» մակնիշի մեքենա և հասցրել Ադրբեջանի սահմանապահ ուղեկալներից մեկն ու նրա մոտ 10 հազար եվրո թողել, որպեսզի հետագայում մեղադրեն մաքսանենգության և սահմանը անօրինաբար հատելու մեջ: