|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն հայտնել ենք, որ Մոսկվայում ազգությամբ հայը կասկածվում է բնակելի շենքերից մեկի 7-րդ հարկից անչափահաս աղջկա և նրա շանը ցած նետելու մեջ:
ТАСС-ը հայտնում է, որ Մոսկվայի Նագատինի շրջանի դատարանը 35-ամյա Վահրամ Այվազյանին երկու ամսով կալանավորել է: Նրա դեմ քրեական գործ է հարուցված՝ մահափորձի և կենդանիների հետ դաժան վերաբերմունքի հոդվածներով:
Հիշեցնենք, որ Այվազյանն իր մեղքը չի ընդունում՝ ասելով, որ աղջիկն ինքն է ցանկացել ինքնասպանություն գործել: