|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ինչպես հաղորդում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հրավերով Հայաստանում է ԻԻՀ հանքերի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մոջթաբա Խոսրով Թաջին: Մայիսի 31-ին նախարար Սուրեն Կարայանն ընդունել է իրանցի պաշտոնյային:
Ավելի ուշ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Ս.Կարայանը և ԻԻՀ-ի հանքերի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մոջթաբա Խոսրով Թաջին այցելել են Ice House համալիր: