|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի՝ Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կրճատումը կամակորություն չէ, այլ, ընդհակառակը, առիթ է դիվանագիտությեան համար, որպեսզի մյուս կողմը զգաստանա եւ կատարի իր ստանձնած պարտավորությունները: Նման կարծիք է հայտնել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի տեղակալ եւ խոսնակ Բեհրուզ Քամալվանդին. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
«Միջուկային համաձայնագիրը գործարք էր՝ առեւտուր: Այն, ինչ մենք տվեցինք շատ ավելին էր, քան ստացածը: Քանի որ համաձայնագրի մյուս կողմերը, հատկապես` գործարքից ԱՄՆ դուրս գալուց հետո, մոռացան իրենց ստանձնած պարտավորությունների մասին, ուստի Իրանի Իսլամական Հանրապետության քայլերը կոչված են մյուս կողմին հիշեցնելու իր պարտավորությունների մասին»,- ասել է Քամալվանդին՝ ընդգծելով, որ Իրանի բոլոր քայլերը տեղավորվում են Միջուկային գործարքի 26-րդ եւ 36-րդ հոդվածների տրամաբանության եւ պահանջների սահմաններում: