|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մոսկվայի ոստիկանությունը ուսումնասիրում է տեսանյութը, որն արձանագրել է, թե ինչպես է ոմն մեկը ներկի միջոցով փչացնում ցուցադրված կտավը: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի Artplay թանգարանում «Թանգարանային գիշեր» միջոցառման ժամանակ անհայտ անձը փչացրել է ցուցադրության նմուշներից մեկը` կանաչ ներկով խզբզելով կտավը: Ոստիկանության աշխատակիցները փնտրում են նրան: Դեռևս չի հաղորդվում, թե ցուցադրության որ նմուշն է տուժել վանդալիզմի հետևանքով:
Artplay թանգարանում հիմա ընթանում է «Մոնեից մինչև Մալեվիչ» ցուցադրությունը, որում ցուցադրված են Մոնեի, Ռուսսոյի, Մոդիլիանիի, Բան Գոգի, Ռենուարի, Մալեվիչի կտավները: