|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ-ի առաքելությանն անվտանգության երաշխիքներ չի տվել հայկական ուղղաթիռի անկման վայրում մոնիտորինգ անցկացնելու համար։ Այդ մասին Արցախի Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը. հայտնում է Кавказский узел-ը:
Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ԼՂՀ-ի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում տեղի էր ունեցել ԵԱՀԿ պլանային մշտադիտարկում: Այն անցել էր առանց միջադեպերի, սակայն, չնայած ղարաբաղյան կողմի պահանջին, առաքելությունը հրաժարվել էր այցելել ադրբեջանցիների կողմից խոցված Մի-24 ուղղաթիռի անկման վայր:
«Մենք փորձում էինք մշտադիտարկում իրականացնել ուղղաթիռի անկման վայրում, սակայն Բաքուն ԵԱՀԿ պատվիրակության անվտանգության ապահովման որևէ երաշխիք չի տվել»,- հայտարարել է Կասպրշիկը: