|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր Երևան քաղաքի ավագանու նախընտրական քարոզարշավի շրջանակներում՝ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը հանդիպում ունեցավ Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ:
«Սրանից երկու տարի առաջ մենք ներկայացրեցինք մեր ծրագիրը, մեր տեսլականը՝ ավելի լավ Երևան: Եվ այսօր մենք կարող ենք պարզ ճակատով ասել, որ ունենք ավելի լավ Երևան, բայց դրանով չի նշանակում, որ չունենք խնդիրներ: Երևան քաղաքում բազում խնդիրներ կան, բայց այդ խնդիրների համար պետք է շփվել բնակչության հետ, ժողովրդին, լսել նրանց դարդ ու ցավերը, այն խնդիրները, որոնք թաղ առ թաղ, փողոց առ փողոց բարձրացվում են»,- իր խոսքում նշեց Տ. Մարգարյանը:
Ըստ Տարոն Մարգարյանի՝ իր թիմը բնակչության հետ հանդիպում է ոչ թե ընտրությունից ընտրություն, այլ տարվա ընթացքում մի քանի անգամ հանդիպումներ է կատարվում բնակչության հետ: