|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր` կառավարության նիստից հետո, տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե պատրաստվո՞ւմ է հետևել վարչապետի օրինակին և դառնալ ՀՀԿ-ական, պատասխանեց, որ, այո, պատրաստվում է անդամակցել ՀՀԿ-ին: Նա նշեց, որ իրեն ոչ ոք չի պարտադրել, արդեն ներկայացրել է դիմումը:
«Մենք թիմային աշխատող ենք և թիմով էլ կմիանանք ՀՀԿ-ին»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով` անդամակցելու է ՀՀԿ-ին, որովհետև այն ցանկանում է նպաստել երկրի բարգավաճմանը, անվտանգությանը:
Նախարարը չհամաձայնեց լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ ՀՀԿ-ն վարկաբեկված կուսակցություն է, որովհետև եթե այդպես լիներ, ժողովուրդն անընդմեջ չէր ընտրի ՀՀԿ-ին: