|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը ներողություն է խնդրել Բարաք Օբամայից պարտության համար, գրում է «The Washington Post»-ը՝ վկայակոչելով լրագրողներ Ջոնաթան Ալենի և Էմի Փարնսի գրքից մի հատված, որում մանրամասն նկարագրված է ձայների հաշվարկի գիշերը: Երբ հասկանալի է դարձել, որ նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Դոնալդ Թրամփը, Քլինթոնը սկսել է շնորհավորանքի և ներողության արարողությունը:
«Պարոն նախագահ, շատ եմ ցավում»,- ասել է Քլինթոնը՝ Օբամային:
Այնուհետև Քլինթոնը հեռախոս է խնդրել և շնորհավորել Դոնալդ Թրամփին՝ ասելով. «Ընդունիր իմ շնորհավորանքները, Թրա՛մփ»: