|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն այսօր քննարկելու է բանաձեւ, որով նախագահ Բարաք Օբամայից պահանջվելու է բացատրություններ տալ, թե ինչո՞ւ են ամերիկյան զորքերը մասնակցում Լիբիայում իրականացվող ռազմական գործողություններին` առանց Կոնգրեսի թույլտվության:
Օբամայից նաեւ պահանջելու են պարզաբանել, թե ի՞նչ քաղաքական եւ ռազմական նպատակներ է հետապնդում Քադաֆիի վարչակազմի դեմ գործողությունը, եւ ինչքա՞ն է այն ձգվելու:
Կոնգրեսականները քննարկելու են նաեւ Դեմոկրատական կուսակցության` այդ հակամարտությունից ԱՄՆ-ի դուրս գալու մասին առաջարկը. տեղեկացնում է USA Today-ը: