|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: ՀՀ գլխավոր դատախազը կոլեգիայի անդամներին է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանին (կենսագրությունը):
Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել նախկին ՀՀ զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանին՝ դատախազական համակարգում երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար:
Հաջողություններ մաղթելով նորանշանակ զինվորական դատախազ Վահե Հարությունյանին՝ Գլխավոր դատախազը բարձր է գնահատել նրա պրոֆեսիոնալիզմը և իրավապահ համակարգում երկարամյա աշխատանքային փորձը՝ վստահություն հայտնելով, որ դատախազական համակարգում նրա գործունեությունը ուղղված կլինի ՀՀ իրավական համակարգի ամրապնդմանը:
Արթուր Դավթյանը ևս մեկ անգամ շեշտել է զինված ուժերում հանցավորության կանխարգելման ուղղությամբ ակտիվ աշխատանքների անհրաժեշտությունը` ընդգծելով քրեածին պատճառներն ու պայմանները վերացնելու նկատմամբ հետևողականություն ցուցաբերելու կարևորությունը:
Գլխավոր դատախազը նշել է, որ բանակը ՀՀ անվտանգության երաշխավորն է, միաժամանակ ընդգծելով, որ այս ոլորտում դատախազական աշխատանքն առավել զգայուն և մանրակրկիտ պետք է լինի, քանի որ հայկական զիված ուժերում ծառայող զինվորն իր անսասան ոգու եւ անհաղթ բազկի ուժով փայլուն իրականացնում է հայրենիքի պաշտպանի իր առաքելությունը:
Գլխավոր դատախազություն