|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եգիպտոսի գլխավոր դատախազ Թալգաթ Իբրահիմը, որին նախագահ Մուրսին մեկ ամիս առաջ էր նշանակել այդ պաշտոնում, հրաժարական է տվել. հայտնում է France-Presse-ը:
Որոշումը Իբրահիմը կայացրել է դատավորների գործադրած ճնշումների հետևանքով. նրանք պահանջում էին դատախազի հրաժարականը: Դատավորների այդ պահանջը և նրանց բողոքը կապված է Մուրսիի` Սահմանադրությունում կատարած փոփոխությունների հետ, որոնք ընդլայնել էին նախագահի լիազորությունները և սահմանափակել դատական համակարգի իրավունքները: Դատավորները զրկվել էին նախագահի որոշումները վերահսկելու իրավունքից: