|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդարադատության եվրոպական դատարանը հաստատել է գործատուների իրավունքը, որի համաձայն նրանք կարող են աշխատավայրում ծառայողներին հիջաբի և «կրոնական պատկանելության այլ տեսանելի խորհրդանշանների» կրելն արգելող կանոններ մտցնել, փոխանցում է «ТАСС»-ը:
«Ներքին կանոնակարգի նորմերը, որոնք արգելում են աշխատավայրում քաղաքական, կրոնական կամ գաղափարախոսական պատկանելության տեսանելի խորհրդանշանների կրումը, ուղղակի խտրականություն չեն», - նշված է դատարանի որոշման մեջ:
Դատարանը հաստատել է, որ նման արգելքները չեն խախտում ԵՄ-ի նորմերը: