|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փետրվարի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանում Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Արցախի պատմությանը նվիրված «15 հարց, 15 պատասխան, ամեն ինչ իմանալ ԼՂՀ մասին 10 րոպեում» ֆրանսալեզու գրքի շնորհանդեսը։
Գրքի նպատակն է Արցախի մասին ճշգրիտ տեղեկատվություն տարածել ֆրանսախոս հասարակության շրջանում։ Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել 29 տարի առաջ Արցախում սկսված ազգային-ազատագրական պայքարի պատմությանը, ինչպես նաև հարգանքի տուրք է մատուցվել ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված հայերի ջարդերի զոհերին և 2004 թ․ փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռ. Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանին:
Շնորհանդեսին ներկա գտնվող Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանն իր ելույթում ողջունել է Արցախում նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի անցկացումը և հայտարարել շրջանակի անվանափոխման մասին՝ այն վերանվանելով Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ:
Միջոցառմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ, սենատորներ, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, քաղաքապետեր և ԶԼՄ ներկայացուցիչներ։
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ