|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սույն թվականի հոկտեմբերի 7-ին Կ․Պոլսի (Ստամբուլ) «Ջեմալ Ռեշիդ Ռեյ» համերգասրահում կանցկացվի համերգ՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին։ Այդ մասին հաղորդում է Kulturservisi.com լրատվամիջոցը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ համերգի կազմակերպիչներն են «Անադոլու Քյուլթյուր» հասարակական կազմակերպությունը, «Քալան Մյուզիք» ընկերությունը և «Մաքսիմ Գորկի» անունը կրող թատրոնը։
«Լուսաշող արևածագի ձայնը. Կոմիտասի 150-ամյակը» խորագրով միջոցառման մասին հրապարակմամբ հանդես եկած թուրքական լրատվամիջոցը համառոտ կերպով անդրադառնում է նաև Կոմիտասի կյանքին՝ չմոռանալով վերջում ընդգծել, որ Կոմիտասը նաև Հայոց ցեղասպանության ականատեսն է եղել։
Նախքան համերգը տեղի կունենա դարձյալ Կոմիտասին նվիրված, ցուցահանդեսի բացումը, որի կազմակերպիչն է «Բիրզամանլար» հրատարակչությունը։ Նույն միջոցառման շրջանակներում կկայանա նաև «Խենթության հնագիտությունը՝ Կոմիտաս․ մի հայ սրբի դիմանկարը» գրքի շնորհանդեսը։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net