|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
NASA տիեզերական գործակալությունը հայտնաբերել է Երկրից 39 լուսատարի հեռավորության վրա գտնվող մոլորակային համակարգ, որում կյանքի առկայությունն առայժմ հայտնի համակարգերից առավել բարձրն է:
Trappist 1 համակարգն ունի 7 երկրանման մոլորակ, որոնցից առնվազն 3-ում, հավանաբար, կյանքի համար հարմար պայմաններ կան, հայտնում է «AFP»-ն։ : Ջերմաստիճանն այնտեղ տատանվում է Ցելսիուսի սանդղակով 0-ից 100-ի սահմաններում, հավանաբար, կան օվկիանոսներ:
Համակարգի կենտրոնը սպիտակ թզուկ է` Արեգակի 5%-ի ուժգնությամբ լուսարձակմամբ:
Հետազոտական խմբի անդամ Թոմաս Զուրունբենի խոսքերով, հետազոտողները կստանան պատասխանը համակարգում կյանքի առկայության կամ բացակայության մասին մի քանի տասնամյակի ընթացքում: