|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ղարաբաղյան հիմնահարցի կարգամավորմամբ զբաղվող` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայիս ֆորմատը այլընտրանք չունի. ըստ РИА Новости-ի` հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում:
«Եթե մենք իսկապես կողմնակից ենք համակիրառելի որոշման որոնման անհրաժեշտության վերաբերյալ սկզբունքային բանակցություններին, իմ խորին համոզմամբ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահաների աշխատանքի ներկայիս ձևաչափին այլընտրանքներ չկան»,- ասել է նա:
Լավրովը հավելել է, որ հօգուտ դրա բազմիցս արտահայտվել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, նաև` ԵԱՀԿ բոլոր անդամները: