|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում ավարտված ծանրամարտի Հայաստանի պատանիների առաջնության եզրափակիչ օրը 94 կգ քաշային կարգում երկամարտի 260 կգ արդյունքով հաղթել է Յաշա Մինասյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ջանիբեկ Գրիգորյանը (247 կգ), երրորդը՝ Արսեն Դադայանը (246 կգ):
Համեստ արդյունքներ են արձանագրվել +94 կգ քաշային կարգում: Այստեղ մրցանակային եռյակը կազմել են Կարեն Ասատրյանը (240 կգ), Սասուն Սահակյանը (161 կգ) եւ Կարեն Ավետիսյանը (159 կգ):
Ինչպես հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը, այսօր ազգային եւ պատանեկան հավաքականներն ուսումնամարզական հավաքի են մեկնել՝ Ծաղկաձորում: Պատանիները նախապատրաստվելու են ապրիլի 1-ից 10-ը Թաիլանդում կայանալիք այդ տարիքային խմբի աշխարհի, իսկ մեծահասակները՝ Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է նույն օրերին, Խորվաթիայում: