|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նեպալի իշխանությունները մտադիր են Էվերեստի` 5360 մետր բարձրության վրա գտնվող բազային ճամբարը ապահովել անվճար անլար ինտերնետ կապով: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Պետական հեռուստահաղորդակցական կարգավորիչ մարմնի ներկայացուցչի խոսքով` երկրի իշխանությունները նախատեսում են նաև անվճար ինտերնետ ապահովել դեպի բազային ճամբար տանող ողջ ճանապարհին` սկսած Լուկլա գյուղից:
Բացի այդ, անվճար Wi-fi կհայտնվի 8000 մետր բարձրություն ունեցող Անապուրնա լեռան հարավային բազային ճամբարում, որը գտնվում է 4131 մետր բարձրության վրա:
Աղբյուրի տեղեկացմամբ` ինտերնետ կապի ապահովման համար ցուրտ ջերմաստիճանային պայմաններում դիմացկուն օպտիկամանրաթելային մալուխներ կտեղակայվեն: