|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ավերածություններ գործելով եւ մարդկային կյանքեր խլելով Ճապոնիայում` «Ռոկե» մրրկահողմն այսօր առավոտյան Հարավային Կուրիլյան կղզիներ է բերել հորդառատ անձրեւներ ու քամի, որի հզորությունը Կունաշիրում փոթորկային ուժի է` 37 մետր վայրկյանում. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Կուրիլյան կղզիներում սպասում են 8 մետր բարձրության ալիքի: ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության Հեռավորաեւելյան տարածաշրջանային կենտրոնը զգուշացնում է, որ փոթորիկն ու անձրեւները կարող են ծառեր տապալել, վնասել էլեկտրահաղորդման եւ կապի գծերը, խոչընդոտել տրասնպորտի երթեւեկությանը: Փրկարարները բնակչությանը խորհուրդ են տալիս սեփական անվտանգության միջոցներ ձեռնարկել, նաեւ անհարկի չօգտվել ավտոմեքենաներից: